Իսկ արդյոք դա այդպես է? Հնարավոր է արդյոք ընդհարման տանել իրար այդքան մոտ հասկացությունները և հակադրել դրանք միմյանց? Մասնագետների շրջանում նկատվում են հակադիր կարծիքներ և դժվար է կողմնորոշվել, թե վերջիվերջո ով է ում հակադրվում` գովազդը PR-ին, թե PR-ը գովազդին: Եվ արդյոք հնարավոր է բաժանել այն, ինչը համերաշխորեն գոյատևում է մեր պրակտիկայում?
Շատերը այս երկու հասկացությունները համարում են “մի գետի երկու ափեր”: Գովազդը և PR-ը մեկ կոմունիկացիոն ռազմավարության բաղկացուցիչ մասերն են: Տարբերությունը միայն նրանց նպատակներն են: Գովազդը ուղղված է վաճառքների ապահովմանն ու գնումների հաճախականության մեծացմանը, իսկ PR-ը ձևավորում է հեղինակություն, որը օգնում է վաճառել ապրանքը սպառողներին: Պետք չէ հակադրել գովազդը PR-ին: Իսկ գլխավոր կանոնը նրանց միջև ընտրություն կատարելիս, ուղղակի բալանսի պահպանումն է:
Բայց ինչպես երբեմն տեսնում ենք, շատ հաճախ գովազդը և PR-ը հակադրվում են ընկերությունների ներսում, ղեկավարները սկսում են գնահատել, թե որը տվյալ պահին օգտագործեն իրենց կոմունիկացիոն նպատակների համար: Սկսվում է պայքար սահմանափակ բյուջեի և ընկերության ներսում ազդեցության մեծացման համար:


Armenian
English
French 





