Պարբերաբար հետևում եմ մարկետինգի ու գովազդի մասին միջազգային կայքերի նորություններին ու մի շատ հետաքրքիր նյութ գտա, որ ուզում եմ ձեզ նույնպես ներկայացնել: Բազմաթիվ ու բազմատեսակ գովազդներ են հայտնվել Ինտերնետում:
Այժմ անդրադառնանք դրանցից ամենաավանդականին` բաններային գովազդին: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև բաններային գովազդի ձևերը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:
Դուք ունեք տանը վեբ-կամերա, սիրում եք մակարոն և պանիր, ուրեմն այս գովազդը անմիջապես կգրավի ձեր ուշադրությունը:
Crispin Porter + Bogusky գովազդային ընկերությունը ստեղծել է մի բաններ, որը անմիջապես ժպտում է ձեզ, երբ դուք ժպտում եք ձեր վեբ-կամերայի առջև:
Այն ստեղծվել է ֆոտոխցիկների կողմից ժպիտի ճանաչման տեխնոլոգիայի հիման վրա: Գովազդվում է Kraft Macaroni & Cheese ապրանքանիշը:
Եվ հենց այն պահին, երբ դուք ասում եք “cheese”, բանների միջի մակարոնը սկսում է ինքն էլ ձեզ ժպտալ: Ահա թե ինչպես է այն աշխատում.
Իհարկե դժվար կլինի ուշադրություն չդարձնել նման բաններին: Տեսնենք երբ հայկական համացանցում էլ նման օրիգինալ գովազդներ կհայտնվեն:









0 users responded to this post
1 Pingback & Trackback On This Post
Թողնել մեկնաբանություն