Ահա և ավարտվեց Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը: Բազմաթիվ անակնկալների հետ միասին, մենք պարզեցինք, որ որոշ կենդանիներ իսկապես օժտված են մարգարեական տաղանդով: Օրինակ հենց Պաուլ ութոտնուկը, որ ճիշտ էր գուշակել Գերմանիայի հավաքականի բոլոր խաղերի և առաջնության եզրափակչի արդյունքները:
Եվ ինչպես ամեն մի նոր հայտնություն, այս կերպարն էլ միանգամից շատ արագ սկսեց օգտագործվել մարկետոլոգների կողմից այս կամ այն ապրանքի գովազդում: Դրանցից մեկն էլ Pepsi ընկերությունն է, որի համար Impact BBDO գովազդային գործակալության Բեյրութի մասնաճյուղը շատ օպերատիվ ստեղծել է նոր վահանակ (պոստեր), որի վրա ութոտնուկն իր շոշափուկներով բռնել է Pepsi-ի շիշը: Ութոտանու անունը չի շեշտվում, բայց դե պարզ է, թե ում նրանք նկատի ունեն:








Karcum em da aveli shut PR e, qan marketing