Բարև հայեր և հայերեն իմացող այլ ազգերի ներկայացուցիչներ ջան: Ինչու եմ նշում նաև այլ ազգերին նույնպես, քանի որ այս անգամ պատմելու եմ մի ընկերության մասին, որը Հայաստանում գործունեություն չի ծավալում, բայց Եվրոպայում մարդ չկա, որ իրենց չիմանա երևի:
Խոսքս Specsavers օպտիկական ակնոցների և լինզաների խանութների ցանցի մասին է, որը ամենախոշորն է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում (վերահսկում է շուկայի մինչև 70%-ը), և խոշորագույններից մեկն է ամբողջ Եվրոպայում:
Ընկերությունն ունի մոտ 26 000 աշխատող իր 1390 խանութներում, որոնք տեղակայված են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինալանդիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, ինչպես նաև Նոր Զելանդիայում:
Մի փոքր նրանց պատմությունից պատմեմ, և անցնենք նրանց գովազդների քննարկմանը: Specsavers-ը ստեղծվել է որպես օպտիկայի և լինզաների մանրածախ ցանց մարդ ու կին Դուգ և Մերի Պերկինսների կողմից 1984թ-ին: 2007-ին ընկերությունն արդեն ուներ 1390 խանութ և 26000 աշխատակից: 2002-ից ընկերությունը սկսեց վաճառել նաև լսողական ապարատներ: Նա վերահսկում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում օպտիկայի առևտրի գործարքների ավելի քան 39%-ը, դա ավելին է քան նրա մրցակիցներից յուրաքանչյուրինը:
2002-ին Specsavers-ը ավելի քան 20 մլն. բրիտանական ֆունտ ստերլինգ է ծախսել իր գովազդների վրա, որից 62%-ը միայն հեռուստագովազդի վրա: Specsavers-ը աջակցում է իր բոլոր խանութներին ամբողջ աշխարհում իր գովազդը տեղական ԶԼՄ-ներում տեղադրելու միջոցով՝ տպագիր մամուլի վրա ծախսելով իր ամբողջ գովազդային բյուջեի 16%-ը, իսկ տեղական ռադիոների վրա՝ 7%-ը:
2006-ին Specsavers-ը 27 մլն. ֆունտ էր արդեն ծախսում իր հեռուստագովազդի վրա, ինչի շնորհիվ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց օպտիկայի բնագավառում ամենահայտնի բրենդ Readers Digest ամսագրի կողմից (ամսագիրը հարցում էր արել եվրոպական 40 երկրների մարդկանց շրջանում):
Specsavers-ի երկարատև ու արդյունավետ գովազդային արշավի հիմքն էր “Should’ve gone to Specsavers” («Պետք էր գնալ Specsavers») կարգախոսը, որը օգտագործվում էր հեռուստագովազդում: Specsavers-ի կրեատիվ տնօրեն Գրեմ Դոլդրիի այս մտահղացումը դարձավ եվրոպական պոպ-մշակույթի մի մասնիկ և այսօր էլ հաճախ է օգտագործվում մարդկանց առօրյա խոսքի մեջ:
Իսկ այժմ նայեք նրանց մի քանի հեռուստագովազդները, տեսեք թե ինչ օրիգինալ ու հետաքրքիր իրավիճակներ են մարդիկ ստեղծում, ուր իսկապես կարող էին պետք գալ օպտիկական ակնոցները
Specsavers – The Specs Effect (Specs-эффект)







0 users responded to this post
1 Pingback & Trackback On This Post
Թողնել մեկնաբանություն