Yankee Group ընկերության նորագույն հետազոտության արդյունքները թույլ են տվել կազմել iPhone բջջային հեռախոսի օգտագործողների հավաքական կերպարը:
Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, iPhone օգտագործողների միջին տարիքը 32 տարեկան է, իսկ ընտանեկան եկամտի մեծությունը` $100 000: Համեմատության համար նշենք, որ սմարթֆոններ օգտագործողների տարիքը միջինում 2 տարով ավել է, իսկ նրանց եկամուտները $15 000-ով պակաս են:
iPhone օգտագործողներին հեռախոսը պետք է գալիս ոչ միայն զանգերի, զրույցների համար, այլ ավելի բարդ ֆունկցիաների համար: Yankee Group-ի տվյալների համաձայն iPhone-ի միջին վիճակագրական օգտագործողը օրական 37 րոպե է անցկացնում Ինտերնետում, ինչը մի քիչ է ավել սմարթֆոններից օգտվողների ժամանակից (32 րոպե) և մոտավորապես 2 անգամ ավել է սովորական բջջային հեռախոսներից օգտվողների ժամանակից: Զարմանալի չէ, որ iPhone-ից օգտվողները առավել հաճախ են օգտագործում հեռախոսի ծրագրային հավելումները (iPhone Applications)` ներբեռնելով (download) դրանք մոտավորապես 13 հատ եռամսյակի ընթացքում, ինչը մոտ 2 անգամ գերազանցում է մնացած բոլոր բջջայինից օգտվողների տվյալները:
Հետաքրքրական է iPhone օգտագործողների հակվածությունը տարբեր տեսակի դրամական փոխանցումներ կատարելուն հեռախոսի միջոցով` ինտերնետ-խանութներում ապրանքների/ծառայությունների գնման դիմաց վճարելու համար: Այս բոլոր տվյալներից կարելի է ենթադրել, որ Apple-ի այս հեռախոսների տերերը ոսկե երակ են ծրագրային հավելումներ ստեղծողների և բջջային կապի օպերատորների համար: Դա հաստատվում է և գործնականում` վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ 60 միլիոն մարդ է այցելել իրենց վիրտուալ խանութը` կատարելով $2,7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի գնումներ:










Թողնել մեկնաբանություն