Քանի որ բոլգումս անդրադառնում եմ բիզնեսի ամենատարբեր ոլորտներին, այս անգամ էլ մի հետաքրիր նյութ եմ գտել կաթնարտադրության ոլորտի մասին, ու կուզենայի ներկայացնել ձեզ, որ համեմատեք արտասահմանյան փորձը Հայաստանի ընկերությունների մարկետինգային քաղաքականության հետ:
Այսօր ուզում եմ պատմել ձեզ համաշխարհային հայտնի բրենդ Anchor -ի մասին:
Anchor կաթնամթերքի ապրանքանիշը ստեղծվել է Նոր Զելանդիայում 1886 թ-ին և Fonterra Co−operative Group միջազգային արտահանող ընկերության հիմնական ապրանքանիշերից մեկն է:
Ամբողջ աշխարհում այս բրենդը ճանաչում ունի շնորհիվ իր որակյալ արտադրանքի, գրագետ և ճիշտ թիրախին ուղղված գովազդարշավների:
Եվ այս տարվա մայիս ամսին CHI&Partners լոնդոնյան գովազդային գործակալությունը գործարկեց Anchor ապրանքանիշի նոր գովազդարշավը, որում հիմնական շեշտը դրվում էր ապրանքի առավելագույն բնական լինելու վրա: Իսկ այդ գաղափարի առաջխաղացման համար գովազդային հոլովակներում և պաստառների վրա ցուցադրվում է, թե ինչպես են կովերը ինքնուրույնաբար աշխատում գործարանում և արտադրում կարագ առանց մարդկանց մասնակցության: Ռետրո ոճով ստեղծված այս գովազդային պաստառներին սկզբունքորեն ոչ մի նոր բան չի ավելացվել, ուղղակի հերթական անգամ շեշտը դրվում է արտադրանքի բնականության և բրենդի պատմության վրա:
Իսկ այժ նայեք, թե ինչ հետաքրքիր ձևով են նրանք այդ ամենը ներկայացնում.










0 users responded to this post
1 Pingback & Trackback On This Post
Թողնել մեկնաբանություն