Բարև հարգելի ընթերցողներ: Մի հարց. օրվա ընթացքում որքան ժամանակ եք խոսում հեռախոսով? Հաշվել եք երբևէ? Մենք հեռախոսով խոսում ենք մեր հարազատների, ծանոթների, հաճախորդների և մեզ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Եվ դրանցից յուրաքանչյուր դեպքում մենք ցանկանում ենք ինչ-որ բան հաղորդել մարդկանց, համոզել, հետաքրքրել, մոտիվացնել և այլն: Բազմաթիվ նպատակներ կարող է ունենալ հեռախոսազանգը: Եվ կախված նրանից, թե մենք ինչպես ենք խոսում հեռախոսով, մեծապես կախված է թե ինչ արդյունքի մենք կհասնենք: Նախկին գրառումներից մեկում (Ստիպեք ձեր հեռախոսին ձեզ եկամուտ բերել)ես անդրադարձել եմ կոնկրետ վաճառքի նպատակով զանգերին, իսկ այժմ կուզենայի առավել ընդհանուր խոսել այդ թեմայով: Ահա մի քանի յուրահատկություններ, որոնք բնորոշ են մարդկանց միջև կոնտակտի այս ձևին.
Հեռախոսով զրույցի յուրահատկությունները.
- Հնարավոր չէ դիտարկել միմիկան, շարժումները, հայացքը: Հնարավոր չէ ամրապնդել կամ թուլացնել ասածի ազդեցությունը ոչ խոսակցական միջոցներով (շարժումներ/միմիկա/նստելադիրք)
- Տեսողական կոնտակտի բացակայություն: Դուք չեք տեսնում թե ինչ իրավիճակում է գտնվում ձեր զրուցակիցը
- Հնարավոր չէ ամրապնդել ասածը նյութական ապացույցներով, ինչը անհնար է դարձնում զրույցը բարդ հասկացությունների և պրոցեսների մասին: Հնարավոր չէ ցույց տալ, տալ շոշափելու, ձեռքում բռնելու, զգալու, հոտ քաշելու, համը փորձելու
- Հեռավորության շնորհիվ զրուցակցին առավել հեշտ է “ոչ” ասելը, անհիմն պատճառներ մտածելը, խաբելը
- Առավել հաճախ, քան անձնական զրույցի դեպքում, ծագում են անճշտություններ և ինֆորմացիայի սխալ մեկնաբանություններ
- Լավ տպավորություն դուք կարող եք թողնել միայն նրանով, թե ինչ և ինչպես եք դուք խոսում
Ինչպես տեսնում եք բավական դժվար է հասնել մեր ուզածին, երբ հնարավորությունները սահմանափակ են և միայն մեր ձայնն ու ասված բառերն են որոշիչը:
Այնպես որ լավ նախապատրաստվեք հեռախոսազրույցներին, եթե չեք ուզում ծախսել ձեր ժամանակը աննպատակ խոսակցության վրա:







Իմ կարծիքով միայն բացասական կողմերն էին ներկայացված, ինչի հետ համաձայն եմ: Բայց հեռախոսազրույցն ունի մի շարք առավելություններ, բա դրանց մասին? ասելու ես մենք գրենք?