Գրվել է
Հայկ Մելքոնյան in Thursday, July 1st 2010
Ով և ինչպես է ծնկի բերում ամբողջ երկրներ, իսկ նրանց քաղաքացիներին գցում աղքատության գիրկը: Ում է ձեռնտու կյանքը վերածել դժոխքի, իսկ մարդկանց ստրուկների: Ինչու՞ ենք մենք համաձայնում դրան: Կարդացեք այդ մասին «Տնտեսական մարդասպանը բացատրում է, թե ինչու փլվեցին ֆինանսական շուկաները» գրքում, որի հեղինակն է համաշխարհային հայտնի տնտեսական մարդասպան Ջոն Պերկինսը:
Նախկինում պրոֆեսիոնալ տնտեսական մարդասպան, որ գործել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի պլանի համաձայն, տնտեսագետ և տաղանդավոր բիզնեսմեն, ԱՄՆ-ում մեծ արձագանք ունեցած «Տնտեսական մարդասպանի խոստովանությունը» գրքի հեղինակ Ջոն Պերկինսը բոլորից շուտ էլ իմացել սպասվող տնտեսական ճգնաժամի անխուսափելիության մասին: Այն գրքում, որից մի հատված ես կներկայացնեմ ձեզ թարգմանաբար, նա բացահայտ անկեղծությամբ պատմում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի իրական պատճառների մասին, խոշորագույն կորպորացիաների ղեկավարների հաշվենկատ ու ցինիկ գործողությունների մասին, որոնք տնօրինում են միլիարդավոր դոլարներ, բազմաթիվ երկրների հող և բնական ռեսուրսներ: Սակայն գիրքը ոչ միայն նրա մասին է, թե ինչպես է աշխարհը հայտնվել անդունդի եզրին, այլ նաև այն մասին թե ինչպես չընկնել այնտեղ: Հեղինակը վստահ է, որ դեռ կա հնարավորություն ստեղծել առողջ տնտեսություն, որը կստիպի արտադրողներին պաշտպանել ոչ միայն իրենց բաժնետերերի և գործընկերների շահերը, այլ նաև սպառողների ու ընդհանուր հասարակության շահերը: …կարդալ ավելին >>>